Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1110 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ ու 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող՝ 555,526,473 դրամ գնահատված արժեքով և 3,526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 739,379 դրամ գնահատված արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 1,848,480 դրամ գնահատված արժեքով, 11 քառ. մետր (22 խոր. մետր) և 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիսպները և 195,275,000 դրամ գնահատված արժեքով և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը (30.11.2015 թ. N 30112015-01-0087 անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի գրանցման վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) (պետական գրանցման համարը՝ 222.160.00820)` իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի նոյեմբերի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 175/0017 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Գնահատմա և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ քառամսյա ժամկետում, հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ՝
ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում.
բ. հիմնադրամի կողմից իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
գ. հիմնադրամն անհատույց օգտագործման տրամադրված տարածքում իր կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումներ կարող է կատարել միայն կոմիտեի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման,
դ. հիմնադրամի կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացվում են կոմիտե,
ե. անհատույց օգտագործման տրամադրված անշարժ գույքը կամ դրա մասը հիմնադրամի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,
զ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023