Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1141 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՐԲԵՐՏՈ ԱԼԵԽԱՆԴՐՈ ՆՈՐԲԵՐՏՈ ՕՍՎԱԼԴՈՅԻ ԲՐԻԱՍԿՈ ԲԱԼԵԿՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԱՈՍ ՍԼԱՎԻԿԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԵՎ ՏՈՄ ԴԱՎԻԴ ՍԵՎԱՆ ՔՐԻՍՏԻԱՆ ԺԱԿԻ ԲԱՆԴԻԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնվ.` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
2) Տոմ Դավիդ Սևան Քրիստիան Ժակի Բանդիկյանին (ծնվ.` 2002 թվականի մարտի 11-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տարկետում տալ Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին (ծնվ.՝ 1996 թվականի փետրվարի 29-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27)։

Արխիվ

2024

2023