Կառավարության որոշումներ

7 Հուլիսի 2020, 1143 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱ- ԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 354-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» N 354-Լ որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9. Ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է
150 մլրդ դրամ սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ հետևյալ հիմնական ուղղություններով՝
● 25 մլրդ դրամ՝ ձեռնարկություններին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը,
● 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր,
● 80 մլրդ դրամ՝ տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են մասնավոր ներդրումների ընդլայնման խնդրի լուծմանը,
● 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Արխիվ

2024

2023