Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի» բառերը փոխարինել «2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի» բառերով.
2) 3-րդ կետում «186-րդ» բառը փոխարինել «83-րդ» բառով.
3) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին, 10.2-րդ, 10.3-րդ, 10.4-րդ և 10.5-րդ կետերով.
«10.1. Մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարություն, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթեր և ժամանակատարություն) հաշվառման նպատակով «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Արտահանում» մաքսային ընթացակարգերով, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման դեպքում նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցումից հետո էլեկտրոնային հայտարարագրման համակարգով միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված յուրաքանչյուր ապրանքի համար հայտարարատուին է ուղարկվում սույն կարգի N 1 օրինակելի ձևով սահմանված հարցաթերթ (այսուհետ՝ հարցաթերթ):
10.2. Հայտարարատուն սույն կարգի 10.1-ին կետով սահմանված նպատակով հարցաթերթը կամավորության սկզբունքով լրացնում և ուղարկում է մաքսային մարմիններին՝ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով:
10.3. Մաքսային մարմինը սույն կարգի 10.2-րդ կետին համապատասխան ստացված հարցաթերթերում պարունակվող տվյալները խմբավորում է և յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար իրականացնում է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում առանձին գործողությունների ծախսատարության, փաստաթղթերի քանակի և ժամանակատարության միջինացված ցուցանիշների հաշվարկ:
Սույն կետում նշված հաշվարկման մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, որի հիման վրա ձևավորվում է սույն կարգի N 2 օրինակելի ձևով սահմանված հաշվետվություն, որում ներառվում են նաև մաքսային մարմնի տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ձևավորված հետևյալ տեղեկությունները՝
1) ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողության տևողությունը.
2) ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման տևողությունը.
3) ապրանքների բացթողման տևողությունը:
10.4. Սույն որոշման 10.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա քսաներորդ աշխատանքային օրը:
10.5. Սույն որոշման 10.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը մաքսային մարմինների կողմից ձևավորվում և հրապարակվում է ըստ ներմուծված և արտահանված առանձին ապրանքների, ինչպես նաև ըստ արտահանման երկրների:».
4) 11-րդ կետի 3-րդ ենթակետում «օրենսգրքի 183-րդ և 184-րդ հոդվածներով, 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, 213-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, 216-րդ հոդվածի 2-րդ կետով, 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 253-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 265-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 294-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 299-րդ և 308-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 108-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 177-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 189-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 239-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ու 249-րդ հոդվածով» բառերով.
5) 17-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «111-րդ» բառով.
6) 18-րդ կետում «196-րդ» բառը փոխարինել «119-րդ» բառով.
7) 22-րդ կետի առաջին պարբերության մեջ «197-րդ» բառը փոխարինել «120-րդ» բառով, իսկ նույն կետում «197-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «120-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով» բառերով.
8) 23-րդ կետում «197-րդ» բառը փոխարինել «120-րդ» բառով.
9) 26-րդ կետում «180-րդ» բառը փոխարինել «105-րդ» բառով.
10) 30-րդ կետում «190-րդ» բառը փոխարինել «111-րդ» բառով.
11) կարգը լրացնել նոր` NN 1 և 2 օրինակելի ձևերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 4-րդ ամսվա 1-ից:

հավելված

Արխիվ

2024

2023