Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2020, 1160 - Ա

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԼԻՃՔ» 220/110/35 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 8 857 600 ԱՄՆ-ի դոլար արժեքով պայմանագրի կնքումը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգի կիրառման դեպքում չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 56-րդ կետի 4-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների, 114-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

Արխիվ

2024

2023