Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2020, 1181 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 926-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 154-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N 157-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023