Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2020, 1217 - Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023