Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2020, 1220 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՆՈԲԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Երևանի Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 1301.64 քառ. մ մակերեսով, 9.059.414 (ինը միլիոն հիսունինը հազար չորս հարյուր տասնչորս) դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը, բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով, կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝
1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2200.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.
2) Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.
3) օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևանի համայնքին 800.0 քառ. մ մակերեսով բնակելի տարածքի տրամադրում` քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով.
4) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում Երևան համայնքին վերադարձնել քննարկվող 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը և վճարել տուգանք՝ սույն որոշման կայացման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
5) սույն որոշման 2-րդ կետում նշված 1301.64 քառ. մ մակերեսով հողամասը կարող է օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
6) Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժումից հետո՝ չկառուցապատվող 346 քառ. մ մակերեսով հողամասը ընկերության կողմից բարեկարգելուց, կանաչապատելուց հետո Երևան համայնքին նվիրելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումներն (արգելանքները) Արզումանյան 8/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Արզումանյան փողոցի հ.8ա շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Արզումանյան 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի համալիրի գծով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:
7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023