23 Հուլիսի 2020, 1221 - Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն  որոշմամբ սահմանված կարգի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2024 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային  զորակոչից մինչև 2022 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 450-Ն  որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  ծանրամարտի  2018 թվականի մինչև 23 տարեկանների  Եվրոպայի առաջնության հաղթող  Անդրանիկ Համլետի Կարապետյանին (ծնվ.` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայթաղ, Ա. Առաքելյան փ., տուն 49)  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալ  մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը:
 

