Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2020, 1225 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) արգելվում է տեսակցություններ ունենալը՝ բացառությամբ ամսվա ընթացքում մեկ անգամ` մինչև երեք ժամ տևողությամբ կարճատև տեսակցությունից կամ տեսազանգից օգտվելու դեպքերի:.
2) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Արխիվ

2024

2023