2 Փետրվարի 2006, 238 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի ցանկում`
| ա) «110100, 1103 | Ալյուր, ձավար» | 
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
| «120600 | Սերմեր ար—ածաղկի մանրատված — չմանրատված». | 
| բ) «2101-2105 00, 2106 90 100 | Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր» | 
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980 |  Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային — սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ». | 
| գ) «7214 99 100                                                | Ամրան ձողավոր՝ շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար» | 
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
| «7321 11, 7321 81       | Վառարաններ ջեռուցման, ջեռուցման                                                                               -եփման — վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով                                                                                          | 
| 8403 10 | Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով | 
| 8419 11 000 | Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:

