Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2020, 1297 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1049-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասը, 468-րդ հոդվածի 1-ին մասը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1049-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, «Մունետիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել 24.11.2016 թ. կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 120/0016 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023