Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1337 - Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիներին` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված Դավիթ Սարգիսի Գրիգորյանի (ծնվ.՝ 12.11.2002 թ.), Մհեր Ղևոնդի Բարիկյանի (ծնվ.՝ 03.01.2003 թ.), Հայկ Խաչատուրի Ստեփանյանի (ծնվ.՝ 09.10.2002 թ.), Գոռ Լևոնի Գրիգորյանի (ծնվ.՝ 11.12.2002 թ.), Նորիս Գագիկի Սերոբյանի (ծնվ.՝ 15.04.2003 թ.), Խաչատուր Արմենի Դալլաքյանի (ծնվ.՝ 01.09.2002 թ.), Միհրան Հովսեփի Միրոյանի (ծնվ.՝ 28.12.2002 թ.), Դավիթ Վախթանգի Աբրահամյանի (ծնվ.՝ 26.10.2002 թ.), Լավրենտի Արթուրի Միաքայելյանի (ծնվ.` 11.09.2002 թ.), Դավիթ Մովսեսի Հարությունյանի (ծնվ.` 20.08.2002 թ.), Միքայել Գառնիկի Կամենդատյանի (ծնվ.` 15.08.2002 թ.), Մարկոս Կարենի Մեյթարջյանի (ծնվ.` 17.08.2002 թ.) մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
5. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում Նարեկ Կորյունի Նահապետյանի (ծնվ.՝ 05.02.2002 թ.), N 2 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում Վահագ Տիգրանի Բեջանյանի (ծնվ.՝ 07.09.1998 թ.), 5-րդ ենթակետում Վահան Վարդանի Ենգիդունյանի (ծնվ.՝ 26.10.1998 թ.), 27-րդ ենթակետում Գրիգոր Գեղամի Գևորգյանի (ծնվ.՝ 04.01.2000 թ.), 28-րդ ենթակետում Կարեն Կամոյի Գիգոյանի (ծնվ.՝ 28.05.1999 թ.), 62-րդ ենթակետում Սամվել Գուրգենի Սահակյանի (ծնվ.՝ 09.07.1999 թ.),
N 3 հավելվածի 1-ին կետի 24-րդ ենթակետում Արեն Արմանի Կարապետյանի (ծնվ.՝ 19.08.1999 թ.), 30-րդ ենթակետում Արթուր Վազգենի Դավթյանի (ծնվ.՝ 24.09.1995 թ.),
42-րդ ենթակետում Մարտին Գեղամի Տոնիկյանի (ծնվ.՝ 09.12.1996 թ.) և 56-րդ ենթակետում Հայկ Ալեքսանդրի Բաբաջանյանի (ծնվ.՝ 10.04.1997 թ.) մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
6. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

հավելված

Արխիվ

2024

2023