Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1331 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1148-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Հողամասի և անշարժ գույքի փոխանակության մասին» N 1148-Ա որոշման 1-ին կետի
4-րդ ենթակետի «բ» պարբերությունում «27 ամսվա» բառերը փոխարինել «29 ամսվա» բառերով։
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 6-ից ծագած հարաբերությունների վրա։

Արխիվ

2024

2023