Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2020, 1366 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «COVID-19-ԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱ- ՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի կատարումը, այդ թվում՝ հաշվետվողականությունը և համաձայնագրով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

Արխիվ

2024

2023