Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2020, 1434 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Գնման գործընթացները սահմանելու մասին» N 296-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը «քաղաքապետարանի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային և հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` պատվիրատուներ)» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «եթե պետական կառավարման մարմինը, մարզպետարանը կամ Երևանի քաղաքապետարանը տվյալ գործարքը հնարավորություն չի ունեցել» բառերը
փոխարինել «պատվիրատուները տվյալ գործարքը հնարավորություն չեն ունեցել» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «Պատվիրատուներին» բառով.
3) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 25-ից ծագած հարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023