Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 1453 - Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 786 քաղաքացու, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1-10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6-15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16-25-ը ներառյալ.
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19-28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9-18-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23-29-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20-29-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17-26-ը ներառյալ.
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23-29-ը ներառյալ.
7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ.
8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22-28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ.
9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5-11-ը ներառյալ.
10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023