10 Սեպտեմբերի 2020, 1521 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.	Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն  ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ համաձայն N 1 հավելվածի։ 
2.	Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համաձայն N 2 հավելվածի։
3.	Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 3 հավելվածի:
4.	 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման համապատասխանաբար NN 1, 2 և 3 հավելվածներում նշված գույքը միակողմանի ակտով  հաշվեկշիռներում հաշվառելու աշխատանքների կատարումը:
 

