Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2020, 1533 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 964-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի
«Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 873-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու
մասին» N 964-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետի «կոմիտեի նախագահի առաջին տեղակալը» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը» բառերով.
2) հավելվածի 33-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «ըստ համապատասխան բնագավառների» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 76-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023