Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2020, 1537 - Ա

«ԷՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅԷՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱԼԱԲՅԱՆ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Սահմանել, որ «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը՝
բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի (այսուհետև՝ համալիր) կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար, տրամադրվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին օգտագործման նպատակով, ամսական
18300 դրամով՝ մինչև համալիրի կառուցման ավարտը:
2․Սահմանել, որ Սիմոնյան կրթական հիմնադրամին, «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը տրամադրվում է նվիրաբերությամբ՝ բացառապես համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման նպատակով՝ սույն որոշման 1-ին կետում սահմանված գործարքից հետո, բայց ոչ ուշ, քան «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման
համաձայնագրի ժամկետի ավարտը:
3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գործարքների կնքման և կատարման
նպատակով 15000 մ2 մակերեսով հողամասը կարող է առանձնացվել «Էփիջի Լէբս Էյէմ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող 5.3896 հեկտար հողամասի ցանկացած մասից՝
որպես մեկ միավոր գույք։
4․ Սահմանել, որ Սիմոնյան կրթական հիմնադրամին «Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից համալիրի ստեղծման և վերջինիս գործունեության ապահովման նպատակով 15000 մ2 մակերեսով հողամասի
տրամադրման գործարքի համար պետության կողմից սույն որոշման ընդունման արդյունքում ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունների կրճատված մասը չի համարվում որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական
միության միջև 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված
«Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրով և դրան
հաջորդած «ԵՄ–Սիմոնյան կրթական համալիր» պայմանագրով Սիմոնյան կրթական
համալիրի կողմից ստանձնված ներդրումային համաֆինանսավորման մաս:

Արխիվ

2024

2023