Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1555 - Ա

«ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության
ծառայությունների մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը՝ տրանսպորտային բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների
մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի գործողության
ամբողջ ընթացքում:

Արխիվ

2024

2023
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր