Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1567 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝
1) Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկմամբ) ձեռքբերման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2020 թվականի հունիսի 16-ին կնքված ապրանքի մատակարարման N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները.
2) պայմանագրում կատարել փոփոխություններ, սահմանելով, որ փաստացի տեղադրված և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած վերելակներից յուրաքանչյուրի պայմանագրային արժեքի մինչև 35 տոկոսի չափով կարող է կատարվել վճարում մատակարարին՝ անկախ
բազմաբնակարան շենքերի հարկայնությունից:

Արխիվ

2024

2023