Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2020, 1615 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1198-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1198-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «, Բրազիլիա» բառով.
2) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «, Բրազիլիա» բառով.
3) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ռուսաստան» բառից հետո լրացնել «, Բրազիլիա» բառով.
4) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ռուսաստան» բառից հետո լրացնել «, Բրազիլիա» բառով։
 

Արխիվ

2024

2023