Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2020, 1632 - Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ԵՎ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական դրության ժամանակ բնակչության համար սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական դրության ժամանակ հատուկ շրջանառության ենթակա դեղորայքի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
 

Հավելված1

Հավելված2

Հավելված3

Արխիվ

2024

2023