Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2020, 1644 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2015 թվականի արտադրության «UAZ PATRIOT 2.7 L» մակնիշի, 153BB01 պետհամարանիշի, XTT236320F1048461 նույնականացման համարով, 7,477,640.00 դրամ սկզբնական և 2,542,398.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան անհատույց օգտագործման
պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2011 թվականի արտադրության «MITSUBISHI L 200 2.5 D» մակնիշի, 216BB01 պետհամարանիշի, MMBJNKB40BD036075 նույնականացման համարով, 11,000,000.00 դրամ սկզբնական և 1,650,000.00 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն
որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023