Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2020, 1645 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար
Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն (նվիրաբերություն) տրվող շարժական գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված փաստաթղթերի հիման վրա կամ հանձնման-ընդունման ակտով՝ կողմերի համաձայնությամբ։
2. Ռազմական դրությամբ պայմանավորված և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռք բերվող շարժական գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գույքը սահմանված կարգով հաշվառվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
հաշվեկշռում:

Արխիվ

2024

2023