Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2020, 1648 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ ներմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N 1638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» և «Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների» և «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով․
2) 2-րդ կետը «պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով․
3) 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Արխիվ

2024

2023