Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2020, 1678 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19.1-ին մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարել
փոփոխություններ և լրացում` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված ապրանքների ձեռքբերումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ ամիջապես։  

հավելված

Արխիվ

2024

2023