Կառավարության որոշումներ

15 Հոկտեմբերի 2020, 1686 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 214-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող
մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 214-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 102-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պլաստմասսե դետալներ՝ ջրի ապակե շշերում շշալցման հոսքագծի համար ըստ» բառերը փոխարինել «Պլաստմասսե դետալներ ջրի ապակե և պլ. շշերում շշալցման հոսքագծի համար ըստ կից մասնացուցակի» բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Պլաստմասսե դետալներ՝ ջրի ապակե շշերում շշալցման հոսքագծի համար ըստ» բառերը՝ «Պլաստմասսե դետալներ՝
ջրի ապակե և պլ. շշերում շշալցման հոսքագծի համար ըստ կից մասնացուցակի» բառերով.
2) 105-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ռետինե մեմբրաններ, շփական կենտրոնացնող օղակներ, ռետինե սեղմակներ» բառերը փոխարինել «Ռետինե մեմբրաններ,
շփական կենտրոնացնող օղակներ, ռետինե սեղմակներ, փականի ռետինե մեմբրաններ» բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Ռետինե մեմբրաններ, շփական կենտրոնացնող օղակներ, ռետինե սեղմակներ» բառերը՝ «Ռետինե մեմբրաններ, շփական
կենտրոնացնող օղակներ, ռետինե սեղմակներ, փականի ռետինե մեմբրաններ» բառերով.
3) 118-րդ կետի «Անվանումը» սյունակի «Մետաղյա ամրակային դետալներ, մետաղյա անկյունակապ դետալ, մետաղյա հոլովակներ» բառերը փոխարինել «Մետաղյա ամրակային դետալներ, մետաղյա անկյունակապ դետալ, մետաղյա հոլովակներ, մետաղյա բռնակներ, մետաղյա էլաստիկ ճնշումային դետալ» բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Մետաղյա ամրակային դետալներ, մետաղյա անկյունակապ դետալ, մետաղյա հոլովակներ» բառերը՝ «Մետաղյա ամրակային դետալներ, մետաղյա անկյունակապ դետալ,
մետաղյա հոլովակներ, մետաղյա բռնակներ, մետաղյա էլաստիկ ճնշումային դետալ» բառերով.
4) 121-րդ կետի «Անվանումը» սյունակի «ճնշումը կարգավորող ռեդուկցիոն կափույրներ – 2 հատ» բառերը փոխարինել «ճնշումը կարգավորող ռեդուկցիոն կափույրներ – 4 հատ» բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «ճնշումը կարգավորող ռեդուկցիոն կափույրներ – 2 հատ» բառերը՝ «ճնշումը կարգավորող ռեդուկցիոն կափույրներ – 4 հատ»
բառերով.
5) 122-րդ կետի «Անվանումը» սյունակի «փակիչ կափույրներ – 2 հատ» բառերը փոխարինել «փակիչ կափույրներ – 4 հատ» բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «փակիչ կափույրներ – 2 հատ» բառերը՝ «փակիչ կափույրներ – 4 հատ» բառերով.
6) 128-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ձուլված ատամնանիվներ, փոխանցիչ տարրեր՝ շշեր փաթեթավորող սարքի համար» բառերը փոխարինել «Ձուլված ատամնանիվներ, փոխանցիչ տարրեր, շղթայի աստղանիվ շշեր փաթեթավորող սարքի համար»
բառերով, իսկ «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Ձուլված ատամնանիվներ, փոխանցիչ տարրեր՝ շշեր փաթեթավորող սարքի համար» բառերը՝ «Ձուլված ատամնանիվներ, փոխանցիչ տարրեր, շղթայի աստղանիվ շշեր փաթեթավորող սարքի համար» բառերով։  

Արխիվ

2024

2023