Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2020, 1681 - Ա

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԼԻՃՔ» 220/110/35 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6․1-ին մասով և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է․
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման նպատակով «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (կապալառու) թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) հետ 2020 թվականի հուլիսի 24-ին կնքված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման
պայմանագրի (ծածկագիր՝ ԼԻՃՔ-ՄԱԱՇՁԲ-01/2020) շրջանակներում օրենքով նախատեսված
լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում և շինարարություն:

Արխիվ

2024

2023