Կառավարության որոշումներ

15 Հոկտեմբերի 2020, 1687 - Ա

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման
թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված
շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների
կատարումը:
3. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023