Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2020, 1717 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 14-րդ մասի «ա» կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես
նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 12-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից ընդունել 37,488.0 հազ. դրամի չափով նվիրաբերություն՝ COVID-19 համավարակին արձագանքման շրջանակներում խոցելի իրավիճակներում գտնվող տարեցներին ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) 7-օրյա ժամկետում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.
2) ապահովել նվիրաբերության պայմանագրով սահմանված դրույթների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին
կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման
NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 37,488.0 հազ. դրամն ուղղվելու է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (01.08.2020 թվականի
տեղեկատվական բազայի տվյալներով) հաշվառված և նպաստառու հանդիսացող, մինչև 31.12.1934 թվականը ներառյալ ծնված, միայնակ, չաշխատող կենսաթոշակառու ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

Արխիվ

2024

2023