Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2020, 1745 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների
ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
թ) իրավասու մարմնի կողմից «ստորագրություն չհեռանալու մասին», «գրավ», «անձնական երաշխավորություն» կամ «կազմակերպության երաշխավորություն» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները՝ խափանման միջոց կիրառելուց հետո՝
անհապաղ.».
2) որոշման ամբողջ տեքստում՝   ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բառերով, 
բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն բառերը փոխարինել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն բառերով,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023