Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 1778 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի
պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Ինժգարանտ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ն․ Սիսակյան 3 շենքի 112 ոչ բնակելի տարածք հասցեով՝ 0․118714 հեկտար հողամասով 8,9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 29072020-01-0233, կադաստրային ծածկագիր՝ 01-001-0343-0070-001-112) և 3,329,580 դրամ հաշվեկշռային
արժեքով պոմպակայանի սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցը 3698 գծմ երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N12082020-05-0077) և 143 հատ երկաթբետոնյա հավաքովի ջրաչափական հորերը` համաձայն N 2 հավելվածի, 22,389,848 դրամ հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի սեփականությունը հանդիսացող Արևիկ գյուղի 13661.23 գծամետր
ընդհանուր երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական
N 04082020-08-0015) և 239,337,434 դրամ հաշվեկշռային արժեքով խմելու ջրի ստորգետնյա ջրագիծը՝ համաձայն N 3 hավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ղեկավարի հետ
համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների
պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ
ծախսերն իրականացնելով ընկերության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին
կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից
օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների
իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023