Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2020, 1779 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը
հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1139-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) «Բովանդակություն» բաժինը «Հավելված Ժ2. ԾԻԿ-ի փորձագետի եզրակացությունը-
---240» բառերից հետո լրացնել հետևյալ նոր բառերով.
«Հավելված Ի 1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և
տարաբնակեցման ծրագրի լրացում՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար ... 243».
2) ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով՝
«22.1. Ծրագրի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին կմ 29+600-ից մինչև կմ 71+500 ճանապարհահատվածի վրա առկա են հաղորդակցուղիներ` կապի մալուխներ, գազատարեր, էլեկտրական օդային գծեր և ջրամատակարարման խողովակներ, որոնք խոչընդոտում են ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին, ուստի ենթակա են տեղափոխման: Նախագծային փաստաթղթերի համաձայն
տեղափոխվող հաղորդակցուղիները ենթակա են տեղադրման այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի տարածքներում, ինչի արդյունքում տվյալ
տարածքները ծրագրի կարիքների համար ճանաչվել են հանրության գերակա շահ:
Նշվածով պայմանավորված՝ ղեկավարվելով Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՄՔՀ 2009) և օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներով մշակվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ 40+000-ին մինչև կմ 47+400 հատվածում (Կոշ, Շամիրամ համայնքներ) առկա հաղորդակցուղիների տեղափոխման արդյունքում ազդակիր հողերի համար՝ համաձայն Ի1 հավելվածի:».
3) ծրագիրը լրացնել հետևյալ բովադակությամբ Ի1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023