Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2020, 1790 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման 1-ին կետով հաստատված
հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ IX գլխով՝
«IX․ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Ծրագրով նախատեսված վարկի մայր գումարի և տոկոսադրույքի մարման
համար սահմանված արտոնյալ ժամկետից բացի, Ֆինանսական կառույցների կողմից
ֆիզիկական անձ հանդիսացող շահառուներին կարող է տրամադրվել վարկի (բացառությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման
շրջանակում տրամադրված) մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ
մինչև երեք ամիս արտոնյալ ժամկետ, որից հետո Նախարարության համաձայնությամբ
արտոնյալ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեք ամսով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և
տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա։  

Արխիվ

2024

2023