Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2020, 1813 - Լ

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող Արցախում հաշվառված քաղաքացիների (սահմանահատման) վերաբերյալ տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախում հաշվառված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի (բացառությամբ՝
գյուղատնտեսական նշանակության հողամասերի) վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
5․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) տվյալները։
6. Առաջարկել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 22-ը Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալները, այն անձանց տվյալները, ում անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ։

հավելված

Արխիվ

2024

2023