Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1828 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևանի Արմենակյան 129 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի 450.5 քառ. մետր մակերեսով և 553507,14 դրամ սկզբնական արժեքով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարությունից և ամրացնել Հայաստանի
Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով տարածքի
փաստացի վիճակը: 

Արխիվ

2024

2023