Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1861 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ. «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» (ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԻՉ ԳԻԾ ԵՎ ԲԼՀՀ ԿԱՅԱՆ), ՓՈՒԼ 1»-ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստանի
և Վրաստանի միջև հաղորդիչ գիծ և ԲԼՀՀ կայան), փուլ 1»-Մասհանումների և փոխանցումների ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագիրը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից
սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրի ստորագրումը:  

Արխիվ

2024

2023