Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1867 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ «ԱՐԹԻԿ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի կողմից մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մերժել ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հայտը:  

Արխիվ

2024

2023