Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1875 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1123-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 467-րդ հոդվածի 1-ին
մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնված՝ 29 487 400 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, լուծել ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանագիրը լուծելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1123-Ա որոշումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023