Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2020, 1825 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական
գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և (կամ) 25 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին օժանդակության տրամադրման ընթացակարգը սահմանելու մասին» N 1659-Լ որոշման հավելվածի՝
1) 3-րդ կետը «հաջորդող» բառից հետո լրացնել «երկրորդ» բառով.
2) 4-րդ կետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «կամ մերժում եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը (հիմքերը)» բառերով.
3) 5-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա են չկատարված հարկային պարտավորություններ:».
4) 5-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝
«5.1. Սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:».
5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Դիմումը ներկայացվում է սույն ընթացակարգի N 6 ձևի 2.4.1-ին կետով սահմանված ժամկետներում:».
6) 8-րդ կետում «կազմվում է» բառերը փոխարինել «կազմում է» բառերով, իսկ «հիման» բառից հետո լրացնել «վրա» բառով.
7) 10-րդ կետից հանել «վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում
ներկայացնել» բառերը.
8) 10-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Սույն ընթացակարգի 9-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի հիմքով մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը
կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023