Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1856 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 169-Ա ԵՎ ՄԱՐՏԻ 15-Ի N 273-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին N 169-Ա որոշման՝
1) 2-րդ կետից հանել և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով բառերը.
2) 3-րդ կետում և 2-րդ կետերում բառերը փոխարինել կետում բառով, իսկ և N 2 գույքի բառերը հանել.
3) 4-րդ կետում սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում բառերը փոխարինել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բառերով և թվերով.
4) 1-ին և 2-րդ կետերում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության» բառերով.
5) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին N 273-Ա որոշման՝
1) 1-ի կետից հանել և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով բառերը.
2) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետում սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, եռամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները բառերը փոխարինել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը բառերով և թվերով.
4) 1-ին կետում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության» բառերով.
5) 3-րդ կետում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին» բառերով:
 

Արխիվ

2024

2023