Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1850 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 866-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 866-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«2020 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված կարգով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների և համապատասխան նոտարական տարածքների, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների քանակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2.1-ին կետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023