Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1827 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 867-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023