Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1881 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում
հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության
կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:
 Հավելված

Արխիվ

2024

2023