Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1847 - Ա

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին միանալու առաջարկությանը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել շրջանակային համաձայնագրի ստորագրումը:  

Արխիվ

2024

2023