Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1859 - Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԿ-88» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 2016.0 քմ և 10028.29 քմ
մակերեսներով հողամասներում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում գտնվող՝ Կոմիտասի պողոտայի հ. 49/9 և հ. 49/10 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերն ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով, ծրագրով նախատեսված՝ շենք - շինությունների կառուցման և պուրակի կազմակերպման նպատակով ընկերությանը տրամադրելուն՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված, համապատասխանաբար՝
2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ծրագրով նախատեսված շենք - շինությունների կառուցման, պուրակի կազմակերպման նպատակով և դրանց նպատակային նշանակություններին համապատասխան:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ընկերության հետ համատեղ ապահովել
սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրերի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները՝
1) հողամասերի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետը՝ 60 տարի.
2) կառուցապատման իրավունքով տրամադրվող 10028.29 քմ մակերեսով հողամասում ընկերությունը պարտավորվում է իրականացնել պուրակի կազմակերպում՝ ծառերի, թփերի, բույսերի տնկում, կառուցել ամֆիթատրոն, շատրվաններ, մանկական
զարգացման և ՏՏ կենտրոն, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի.
3) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իրականացնել պուրակի պահպանման, բարեկարգման և խնամելու աշխատանքներ, ապահովել լուսավորությունը.
4) ընկերությունը պարտավորվում է հողամասերի նկատմամբ կառուցապատման
իրավունքի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան համապատասխան ճարտարապետաշինարարական առաջադրանքի տրամադրման նպատակով․
5) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ համապատասխան շինարարության թույլտվություն ստանալուց հետո 48 ամսվա ընթացքում,
ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում կառուցապատման պայմանագրերը կարող են լուծարվել, ինչպես նաև ներդրողը պարտավորվում է վճարել տուգանք՝ 100.000.000 (հարյուր միլիոն) դրամի չափով.
6) ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո
երեք ամսվա ընթացքում դիմել Երևանի քաղաքապետարան՝ Կոմիտասի պողոտան հատող վերնանցում (վերգետնյա հետիոտնային անցում) կառուցելու նպատակով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման համար.
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում համապատասխան
քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:
6. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից
բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին: 

Հավելված1

Հավելված2

Արխիվ

2024

2023