Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1869 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 66,489.5 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող
միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետով նախատեսված գումարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ի նախորդ տարիների ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների մարմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

ՀԱվելված1 

Հավելված2

Հավելված3

Հավելված4

Հավելված5

Հավելված6

Արխիվ

2024

2023