Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1843 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպությունը լուծարելու մասին» N 976-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպության հետ կնքված ոչ
բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը,» բառերը
հանել, իսկ «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև սույն թվականի
դեկտեմբերի 30-ը» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի
30-ը ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները՝ ծախսերն իրականացնելով
կազմակերպության հաշվին:»:  

Արխիվ

2024

2023